երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արոնյանը 2-րդ հաղթանակը տոնեց Grand Chess Tour մրցաշարում

Արոնյանը 2-րդ հաղթանակը տոնեց Grand Chess Tour մրցաշարում

Մեկօրյա ընդմիջումից հետո Բուխարեստում շարունակվեց Grand Chess Tour մրցաշարը: 6-րդ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց՝ սևերով 25-րդ քայլին առավելության հասնելով Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ:

Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը 4 միավորով Ուեսլի Սոյի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Սոն հաշտություն կնքեց Ռիչարդ Ռապորտի հետ: Տուրի մյուս հաղթանակն իր օգտին գրանցեց Լենիեր Դոմինգեսը, որի մրցակիցը Բոգդան-Դանիել Դյակն էր: Ֆաբիանո Կարուանան ու Յան Նեպոմնյաշչնին, Շահրիյար Մամեդյարովն ու Ալիռեզա Ֆիրուջան միավորը կիսեցին:

Լենիեր Դոմինգեսը, Բոգդան-Դանիել Դյակը, Ֆաբիանո Կարուանան ու Յան Նեպոմնյաշչնին 3-ական միավորով հետապնդում են առաջատարներին:

Այսօր կայանալիք 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ:

 

  • Կիսվել: