հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Արման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի Մոսկվայում

Արման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի Մոսկվայում

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը Մոսկվայում կանցկացնի գրեփլինգի մենամարտ։

ADXC 10 մրցաշարում նրա մրցակիցը կլինի բրազիլացի Պատրիկի Ֆրեյրը։ Մենամարտը տեղի կունենա մայիսի 31-ին։

Այս տարվա հունվարին մեջքի վնասվածքի պատճառով Ծառուկյանը վերջին պահին հրաժարվել էր UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ տիտղոսային մենամարտից։ 

  • Կիսվել: