շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արման Ծառուկյանը 100 հազար դոլար է պահանջում ռևանշի համար

Արման Ծառուկյանը 100 հազար դոլար է պահանջում ռևանշի համար

UFC-ի թեթև քաշային կարգում ելույթ ունեցող հայ մարտիկ Արման Ծառուկյանը, ով վերջերս UFC Vegas 66 մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Դամիր Իսմագուլովին, հայտնել է, որ պատրաստ է ռևանշ մենամարտի, սակայն մեկ պայմանով:

«100 հազար դոլար՝ սեղանին, ու ես գործի մեջ կլինեմ: Քեզ հետ ռևանշ մենամարտն ինձ ոչինչ չի տա, բացի գումարից»,- գրել է 26-ամյա մարզիկը սոցցանցերում:

Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո Արման Ծառուկյանն առաջադիմել էր UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակում ու այժմ 8-րդն է: Ռուսաստանցի հայազգի մարտիկը MMA-ում անցկացրել է 22 մենամարտ, տարել 19 հաղթանակ, կրել երեք պարտություն:

 
 

  • Կիսվել: