ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Արման Ավանեսյանը՝ «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

Արման Ավանեսյանը՝ «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել է հաղթող և արժանացել ոսկե մեդալի։
 
Սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Արմանը ճանաչվել է նաև խաղերի լավագույն սամբիստ։
 
«Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը»,- ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: