երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Արեն Խառատյանը արծաթե մեդալ նվաճեց Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում։

52 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտվեց Ամանտուր Ջումաեւին (Ղրղզստան)։

Ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Վաղարշակ Քեյանը, որը 48 կգ քաշային կարգի եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Էմալ Համդամին (IBA - Գերմանիա)։

Եզրափակիչների առաջին օրը Հայաստանը կունենա եւս մեկ մասնակից։

70 կգ

Սամվել Սիրամարգյան - Ֆաբիան Պավել Ուրբանսկի (Լեհաստան)

Դեկտեմբերի 4, 15:00-ից

46 կգ

Առնո Դարչինյան - Իսլամ Մագոմեդով (Ռուսաստան)

48 կգ

Հեղինե Պետրոսյան - Պայալ Պայալ (Հնդկաստան)

50 կգ

Տիգրան Հովսեփյան - Անգել Յանկով Դիմիտրով (Բուլղարիա)

60 կգ

Անդրանիկ Մարտիրոսյան - Ֆիրուժոն Սադուլաեւ (Ուզբեկստան)

66 կգ

Արգիշտի Հակոբյան - Իվան Սինյակ (Բելառուս)

75 կգ

Ալբերտ Հարությունյան - Սահիլ Սահիլ (Հնդկաստան)

  • Կիսվել: