Արդեն սերտ կապի մեջ են կոնկրետ ակումբի հետ. գործակալը` Սպերցյանի ապագայի մասին
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Չելցովը Okko-ի եթերում հայտնել է, որ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կարող է տեղափոխվել իտալական Ա Սերիայի թոփ-5 ակումբներից մեկը, գրում է armsport.am-ը:
«Նա հիմա հիանալի տարիքում է. հունիսին կդառնա 26 տարեկան: Դա բավականին հասուն տարիք է նոր առաջնություն տեղափոխվելու համար: Այժմ հարցն այն է, թե արդյոք «Կրասնոդարը» պատրաստ կլինի բաց թողնել նրան: Ես լսել եմ, որ անհրաժեշտ գումարի դիմաց, ինչպես դա եղավ Սաֆոնովի դեպքում, նա կհեռանա ակումբից:
Տեղեկություններ ունեմ, որ Իտալիայում արդեն իսկ սերտ բանակցությունների մեջ են կոնկրետ ակումբի հետ։ Լավ թիմ է, որն այս պահին ընթանում է առաջատար հնգյակում»,- նշել է Չելցովը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։



