շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արաս Օզբիլիսը հայտարարեց  Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Արաս Օզբիլիսը հայտարարեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

33-ամյա Օզբիլիսն այդ առիթով ասուլիս է հրավիրել։

«Ես ավարտում եմ ֆուտբոլիստի կարիերան: 4 տարեկանից սկսեցի զբավել ֆուտբոլով: Իմ մեծ երազանքն է եղել Հայաստանի ազգային հավաքականում խաղալը, որը կատարվեց: 2012թ․ թվականի փետրվարին ես նշեցի իմ նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում: Շատ բարդ էր այս որոշում կայացնել, բայց ես տխուր չեմ:

29 տարուց եւ 8 վիրահատությունից հետո, որոշել եմ ավարտել կարիերաս: Այսօր եմ հայտարարում կարիերայիս ավարտի մասին, բայց ավարտը եղել է դեռ 2014 թվականից: Այդ ընթացքում ես տարա բարդ վիրահատություններ, նորից վերադարձա խաղադաշտ, բայց այլեւս այն չէր: Ներկայացրել եմ ամբողջ ազգ, ինչի համար շնորհակալ եմ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, մարզիչներին, իմ թիմակիցներին:

Հպարտությամբ եմ ներկայացրել Հայաստանը, մեր եռագույնը: Այս ճանապարհն անցնել եմ մեծ հպարտությամբ, մասնավորապես հպարտության մեծ զգացողություններ եմ ունեցել ազգային հավաքականի կազմում: Սա ֆուտբոլային կարիերայի ավարտ է, բայց նոր եւ հետաքրքիր նոր ճանապարհի սկիզբ: Ես իմ պոտենցիալին չհասա: Եթե վնասվածքներս չլինեին, գուցե ավելի բարձր մակարդակում խաղայի: Այդպես է ասել նաեւ մարզիչս:

Ես խաղացել եմ նաեւ «Բեշիկթաշում», որը տարբեր կարծիքների տեղիք տվեց: Ես որեւէ այլ զգացողություն չեմ ունեցել այնտեղ: Կարիերայումս ամենահիշվող գոլը դժվար է ասել: Գոլ խփելն ու ստադիոնի մթնոլորտը մեծ զգացողություններ է առաջացնում: Գուցե այդ գոլն ամենասիրունը չլինի, բայց մթնոլորտը գեղեցկացնում է այն: Ես մտածում էի ավելի վաղ ավարտել կարիերաս, քանի որ Հայաստանի չեմպիոն էին դարձել: Ընտանիքս այստեղ չէր, ինձ մոտ էլ բարդություններ էր առաջանում, արդեն ներարկումներով էի խաղերին մասնակցում: Վերջնական որոշեցի կայացնել որոշումս եւ ավարտել կարիերաս»,- ասաց Արաս Օզբիլիսը:

Ակումբային կարիերայի ընթացքում Արաս Օզբիլիսը հանդես է եկել Ամստերդամի «Այաքսում», ռուսական «Կուբանուն» եւ «Սպարտակում», Ստամբուլի «Բեշիկթաշում», իսպանական «Ռայո Վալիեկանոյում», Տիրասպոլի «Շերիֆում», հոլանդական «Վիլլեմ Երկրորդում» եւ Երեւանի «Փյունիկում»։

  • Կիսվել: