ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Արարատն» ու «Լեռնային Արցախը» հաղթողին չպարզեցին

«Արարատն» ու «Լեռնային Արցախը» հաղթողին չպարզեցին

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում Երևանի «Արարատն» իր հարկի տակ ընդունեց մրցաշարի նորեկ «Լեռնային Արցախին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:

Այս հանդիպումից հետո «Լեռնային Արցախը» վաստակեց 20 միավոր և հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Վանին»: «Արարատը», որն այժմ ունի 18 միավոր, առայժմ գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Հաջորդ խաղում արարատցիները հյուր կգնան առաջնության առաջատար «Ուրարտուին», իսկ «Լեռնային Արցախը» սեփական դաշտում կընդունի «Շիրակին»:

  • Կիսվել: