շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Արարատ»-ի կազմում նոր ֆուտբոլիստ կա

«Արարատ»-ի կազմում նոր ֆուտբոլիստ կա

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա իվուրացի հարձակվող Մուհամեդ Լամին Կոնեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

2003 թվականի օգոստոսի 7-ին ծնված ֆուտբոլիստը «Արարատ» է տեղափոխվել շվեյցարական «Լոզան Ուշի» թիմից:

Ընթացիկ մրցաշրջանում Կոնեն հանդես է եկել «Լոզան Ուշիի» երկրորդ թիմում, որի կազմում դարձել է 20 գոլի հեղինակ:
 

Մուհամեդ Կոնեն հունվարի 28-ին «Արարատի» կազմում մասնակցել է ԲԿՄԱ-ի դեմ ստուգողական խաղին: Երկրորդ կեսում փոխարինման մտնելուց հետո նա հեթ-տրիկ էր ձևակերպել և օգնել էր «Արարատին» 3:2 հաշվով կամային հաղթանակ տանել:

  • Կիսվել: