կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՊՀ երկրների առաջին խաղեր. 2 բրոնզե մեդալ՝ մուայթայ մարզաձևից

ԱՊՀ երկրների առաջին խաղեր. 2 բրոնզե մեդալ՝ մուայթայ մարզաձևից

Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում ավարտվել է մուայթայի (թաիլանդական բռնցքամարտ) մրցաշարը, գրում է 1lurer.am-ը:
 
Հայաստանն այս մարզաձևում ուներ 5 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալ են նվաճել Արթուր Պողոսյանը (54 կգ) և Լուսի Տեր-Դավթյանը (63,5 կգ):
 
Այսպիսով՝ Հայաստանն ԱՊՀ երկրների առաջին խաղերում ունի արդեն 11 մեդալ՝ 5 արծաթե և 6 բրոնզե, որոնք նվաճել է բռնցքամարտ, կորեշ, սամբո, հրաձգություն և մուայթայ մարզաձևերում:
 
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների խաղերին մասնակցում են 14-23 տարեկան մարզիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Ուզբեկստանից: 16 մարզաձևում խաղարկվում է մեդալների ընդհանուր՝ 184 հավաքածու:
 
Խաղերի առաջնային նպատակներից է ԱՊՀ անդամ երկրներում տարածված և ազգային համարվող մարզաձևերի պահպանումը՝ որպես պատմական ժառանգություն, դրանց մասսայականացումը և զարգացումը միջազգային մակարդակով:
 

  • Կիսվել: