ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անի Հովսեփյանը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 2-րդ հաղթանակն է տարել

Անի Հովսեփյանը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 2-րդ հաղթանակն է տարել

Թուրքիայում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Անի Հովսեփյանը երկրորդ հաղթանակն է տարել:

Այս անգամ նա մինչեւ 70 կգ քաշային կարգում ոչ մի շանս չի տվել Ճապոնիան ներկայացնող Արիսա Տուբասային ու կրկին հաղթել է մեծ առավելությամբ: Բոլոր 3 ռաունդներում Հովսեփյանը վստահ է գործել ու ուժեղ եղել 5:0 հաշվով: Իր առաջին մենամարտում նա հաղթել էր նոկաուտով:

ԱԱ-ում մեկական հաղթանակ են տարել նաեւ Եկատերինա Սիչեւան (54 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (50 կգ):

Մրցաշարին մասնակցում են 93 երկրի 419 մարզուհիներ:

  • Կիսվել: