հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Անդրանիկ Մարգարյան» հուշամրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկեն 5 շախմատիստ

«Անդրանիկ Մարգարյան» հուշամրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկեն 5 շախմատիստ

Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվող «Անդրանիկ Մարգարյան» 13-րդ հուշամրցաշարում այսօր կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները:

Գրոսմայստերական նորմայով մրցաշարում աղյուսակը շարունակում է գլխավորել իրանցի Բարդիա Դանեշվարը, որը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Էրիկ Չաքրյանի հետ և վաստակեց 5,5 միավոր: Նրան հաջորդում են իրանցի Ամիրռեզա Պուր Աղա Բալան և ռուսաստանցի Սերգեյ Լոբանովը, որոնք ունեն 5-ական միավոր: Մեր շախմատիստ Դավիթ Շահինյանը և ռուսաստանցի Կլեմենտի Սիչևը 4,5-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը: Հենց այս հնգյակի պայքարում էլ կորոշվի հաղթողը:

Վերջին՝ 9-րդ տուրում, Դավիթ Շահինյանը սպիտակներով կհանդիպի Ամիրռեզա Պուր Աղա Բալայի, իսկ Կլեմենտի Սիչևը՝ Բարդիա Դանեշվարի հետ: Սերգեյ Լոբանովի վերջին մրցակիցը Էրիկ Չաքրյանն է:

  • Կիսվել: