շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
ԱՄՆ-ում ավարտվել է դպրոցականների շախմատի աշխարհի թիմային առաջնությունը. Հայաստանի թիմը 7-րդ հորիզոնականում է

ԱՄՆ-ում ավարտվել է դպրոցականների շախմատի աշխարհի թիմային առաջնությունը. Հայաստանի թիմը 7-րդ հորիզոնականում է

ԱՄՆ-ում ավարտվել է 2025 թվականի դպրոցականների շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:
 
Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շամատի ֆեդերացիան:
 
Հայաստանը առաջնությունում ներկայացրել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի թիմը, որի կազմում են եղել Վոլոդյա Թորոսյանը, Համլետ Պետրոսյանը, Արման Վարդանյանը և Աիդա Ալվանջյանը: Թիմի ավագ Վահագն Խաչատրյանն է։
 
Հայաստանի թիմը 55 մասնակցող թիմերի մեջ զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
 
4-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Աիդա Ալվանջյանը 8 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և նվաճել է անհատական բրոնզե մեդալ:

  • Կիսվել: