ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի

«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր համասեփականատեր ունի։ 

«Ալաշկերտ» ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ  «Անտոն Զինգարևիչն ու Բագրատ Նավոյանը ստորագրել են պայմանագիր, ըստ որի նրանք կհանդիսանան «Ալաշկերտ» ՖԱ-ի համասեփականատերեր։ 

Կողմերը համատեղ սկսում են նոր ճանապարհ։ Գործակցության նպատակն է «Ալաշկերտ» ՖԱ-ն դարձնել հզոր ու մարտունակ ակումբ։ Նախորդ մրցաշրջանում «Վան»-ում սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտ»-ում։ «Վան»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների ամբողջ կազմը կպաշտպանեն «Ալաշկերտ»-ի գույները։ Հունիսի 20-ից թիմը կսկսի նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։

«Ալաշկերտ»-ի փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Տիգրան Մկրտչյանը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

  • Կիսվել: