ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ախալքալաքում կայացել է բազկամարտի մունիցիպալ առաջնությունը

Ախալքալաքում կայացել է բազկամարտի մունիցիպալ առաջնությունը

Երեկ՝ հունիսի 3-ին, Ախալքալաքի Սպորտային համալիրում կայացավ բազկամարտի մունիցիպալ առաջնությունը։ Լավագույն մարզիկները հնարավորություն ստացան մասնակցելու Հայաստանում կայանալիք բազկամարտի միջազգային մրցաշարին, գրում է jnews.ge-ն: 

Բազկամարտի մունիցիպալ առաջնությանը մասնակցում էր ավելի քան 70 մարդ։

«15 օր առաջ բոլորին տեղեկացրել էինք, որ լինելու է բազկամարտի առաջնություն, մասնակցում են ամբողջ մունիցիպալիտետից։ Ծանր, դժվարին պայքար էր մարզիկների համար։ Ունենք 31 մրցանակային տեղեր, բավականին լուրջ նվերներ հաղթողների համար»,- ասաց Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով։ Բացի այդ, նրանք ստացան ուղեգիր Հայաստանում անցկացվելիք բազկամարտի բաց մրցաշարին մասնակցելու համար։

Մինչև 60 կգ քաշային կարգում պատանիների մեջ մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.

1-ին տեղ՝ Կարեն Բիչախչյան
2-րդ տեղ՝ Կարեն Հակոբյան
3-րդ տեղ՝ Սարգիս Գրիգորյան

Մինչև 70 կգ քաշային կարգ

1-ին տեղ՝ Արման Պողոսյան
2-րդ տեղ՝ Արտյոմ Սիմոնյան
3-րդ տեղ՝ Կարեն Գալոյան

Մինչև 80 կգ քաշային կարգ

1-ին տեղ՝ Արմեն Ռեպովանյան
2-րդ տեղ՝ Խաչատուր Մոսոյան
3-րդ տեղ՝ Ալբերտ Համբարձումյան

Մինչև 90 կգ քաշային կարգ

1-ին տեղ՝ Քերոբ Բաղիկյան
2-րդ տեղ՝ Սերյոժա Մուրադյան
3-րդ տեղ՝ Միքայել Սահարյան

90 կգ-ից բարձր քաշային կարգ

1-ին տեղ՝ Հաբեթ Ծածուրյան
2-րդ տեղ՝ Արարատ Գոգորյան

  • Կիսվել: