Ախալքալաքի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Վրաստանի առաջնությունում
Ախալքալաքի մարզահամալիրի սաները, Մառնեուլիում՝ մայիսի 3-ից 8-ը կայացած՝ Վրաստանի բռնցքամարտի առաջնությունից երեք հաղթական մեդալով են վերադառնում, գրում է jnews.ge-ն:
Արթուր Առաքելյանը՝ 52 կգ քաշային կարգում և Խաչատուր Ինդոյանը՝ 42 կգ քաշային կարգում, զբաղեցրել են առաջին պատվավոր հորիզոնականներ:
Ռուսլան Գմբոյանը՝ 40 կգ քաշային կարգում, գրավել է երկրորդ տեղ։
Նրանց մարզիչներն են՝ Վենետիկ Ղազարյանը և Մանուկ Դավթյանը։
Մրցումների ժամանակ մրցակցել են 13 տարբեր քաշային կարգերում, որին մասնակցել են բազմաթիվ մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից։