հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԱ․ Տիտղոսի համար կպայքարեն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հարությունյանը

ԱԱ․ Տիտղոսի համար կպայքարեն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հարությունյանը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 13-ին Հայաստանը կունենա 2  ներկայացուցիչ: Մրցահարթակ դուրս կգան աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հարությունյանը։ Երկուսն էլ կպայքարեն 96 կգ քաշային կարգում։

Այս քաշային կարգում մեդալի համար կպայքարի 11 ծանրորդ։ Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը ֆավորիտներից են։ Հայ ծանրորդներից 12 կգ ավելի բարձր հայտ է ներկայացրել Իրանի ներկայացուցիչ Ամիր Հողուղիոսգուվեյը՝ 392 կգ։

390 կգ-ի նախնական հայտ է ներկայացրել Եգիպտոսի ներկայացուցիչ Կարիմ Իբրահիմ Ալի Աբոկահլան։

2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) Երեւանում անցկացված ԵԱ-ում երկրորդ անգամ հչակվեց չեմպիոն: Երկամարտում գրանցեց  377 կգ արդյունք (172+205): Անցած աշխարհի առաջնությունը Հովհաննիսյանը ձախողել էր։ Պոկում վարժությունում  բարձրացրել է 165 կգ, իսկ հրում վարժությունում երեք փորձից չէր կարողացել բարձրացնել 200 կգ-ը։

Այս քաշային կարգում աշխարհի առաջնությունում հանդես եկող Հակոբ Մկրտչյանը բաց էր թողել Երեւանի Եվրոպայի առաջնությունը: Նրա փոխարեն մրցահարթակ էր դուրս եկել Արա Աղանյանը, որը դարձել էր արծաթե մեդալակիր: ԵԱ-ից հետո Փաշիկ Ալավերդյանը հայտնել էր, որ Արա Աղանյանն այլեւս չի ընդգրկելու մեծահասակների հավաքական՝ իր հրահանգներին չենթարկվելու պատճառով: Գլխավոր մարզիչն իրեն մեղավոր էր համարել Արա Աղանյանի փոխարեն ավելի փորձառու եւ տիտղոսակիր Հակոբ Մկրտչյանին Երեւանի մրցահարթակ դուրս չբերելու համար: Հակոբ Մկրտչյանը 2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն է: 2022 թվականի աշխարհի առաջնությունում Մկրտչյանը 96 կգ քաշայինների երկամարտում գրավել է 6-րդ տեղը՝ 368 կգ։

96 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մասնակցում է 14 ծանրորդով:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան նաեւ

 Գարիկ Կարապետյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը (109+ կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականի կազմում հանդես կգան նաեւ Լիանա Գյուրջյանը (81 կգ),  Տաթեւ Հակոբյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճել է 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, որ երկամարտի 312 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր (142 +170):

Սեպտեմբերի 13, 17:30

Հակոբ Մկրտչյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Դավիթ Հովհաննիսյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Սեպտեմբերի 14, 20:00

Սամվել Գասպարյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

Գարիկ Կարապետյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

Սեպտեմբերի 15, 12:30

Լիանա Գյուրջյան, 81 կգ B խումբ (նախնական հայտ՝ 240 կգ)

Սեպտեմբերի 15, 20:00

Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)

Տաթեւ Հակոբյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)

Սեպտեմբերի 17, 17:30

Վարազդատ Լալայան,  +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ)

Սիմոն Մարտիրոսյան,  +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

Գոռ Մինասյան (Բահրեյն), +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ):

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար:

  • Կիսվել: