ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԱ-2022․ Ֆրանսիան վստահ հաղթեց Լեհաստանին և մտավ 1/4 եզրափակիչ

ԱԱ-2022․ Ֆրանսիան վստահ հաղթեց Լեհաստանին և մտավ 1/4 եզրափակիչ

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը շարունակում է հաջող հանդես գալ Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում:

Աշխարհի գործող չեմպիոններն անչափ վստահ անցկացրին Լեհաստանի հետ խաղը և հիմնական ժամանակում երեք գոլ խփեցին: Դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում լեհերը 11մ հարվածի իրավունք ստացան, որը միայն երկրորդ փորձից իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին:

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Անգլիա – Սենեգալ զույգի հաղթողի հետ:

  • Կիսվել: