ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
7th SKG Open․ Սուսաննա Գաբոյանը ճանաչվել է A խմբի լավագույն շախմատիստուհի

7th SKG Open․ Սուսաննա Գաբոյանը ճանաչվել է A խմբի լավագույն շախմատիստուհի

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվեց «7th SKG Open» շախմատի միջազգային մրցաշարը։ Մրցաշարի Ա խմբում լավագույն կին մասնակից ճանաչվեց կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, որն 9 հնարավորից վաստակեց 5 միավոր, հայտնում է ՀՇՖ-ի պաշտոնական կայքը, գրում է armsport.am-ը:

Նույն խմբում պատանի շախմատիստներ Արեն Մնացականյանը և Ալեքսանդր Ավանեսյանը վաստակեցին համապատասխանաբար 5.5 և 5 միավոր: Ալեքսանդրը 115.6 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը:

Մրցաշարի Բ խմբում Սոֆիա Բաղրամյանը վաստակեց 5 միավոր և ճանաչվեց լավագույնը մինչև 12 տարեկան աղջիկների պայքարում: Սոֆիան 100.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։

Մրցաշարի Դ խմբում Վիմլա Մահեշվարին վաստակեց 4 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

 

  • Կիսվել: