կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
5-րդ տուրն անհաջող էր Հայաստանի հավաքականների համար. շախմատի ԵԱ

5-րդ տուրն անհաջող էր Հայաստանի հավաքականների համար. շախմատի ԵԱ

Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրն անհաջող էր Հայաստանի հավաքականների համար:

Տղամարդկանց հավաքականը 1-3 հաշվով պարտվել է Գերմանիայի թիմին։ Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը պարտություն են կրել, իսկ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները: Հայաստանի հավաքականն ունի 7 միավոր և բաժանում է 6-8-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը 9 միավորով Գերմանիայի հավաքականն է:

Հայաստանի կանանց հավաքականը 0,5-3,5 հաշվով պարտվել է Ֆրանսիայի թիմին։ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվել են։ Հայ շախմատիստուհիները 6 միավորով բաժանում է 8-13-րդ տեղերը։

 

  • Կիսվել: