կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
3 հայ պատանի անցել են Արտեկում ընթացող ընթերցողների միջազգային մրցույթի եզրափակիչ

3 հայ պատանի անցել են Արտեկում ընթացող ընթերցողների միջազգային մրցույթի եզրափակիչ

Արտեկում ավարտվել է «Կենդանի դասականը» պատանի ընթերցողների միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է Հայաստանում «Ռուսական տան» մամուլի ծառայությունը։
15 պատանի աշխարհի տարբեր երկրներից անցել են եզրափակիչ փուլ։ Նրանցից երեքը Հայաստանի ներկայացուցիչներ են` Վաչե Խառատյանը, Ելիզավետա Դավթյանը և Ալեքս Տեր-Պողոսյանը։
Նշենք, որ միջազգային մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին, Մոսկվայի ժամանակով 20:00-ին:

  • Կիսվել: