շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
19th Agzamov Memorial. Հայկ Մարտիրոսյանը երկու հաղթանակ է տարել մեկնարկում

19th Agzamov Memorial. Հայկ Մարտիրոսյանը երկու հաղթանակ է տարել մեկնարկում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մարտի 17- 26-ն անցկացվում է «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշար: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: 

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով:

Հայաստանից մրցաշարին մասնակցում է գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (2626), որը հաղթանակ է տարել առաջին երկու խաղափուլերում։

Առաջին խաղափուլում Մարտիրոսյանը սեւերով հաղթել է ղազախ շախմատիստ Ժանգիր Բիժիգիտովին: 

Երկրորդ խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչը սպիտակներով պարտության է մատնել ուզբեկ Ալմաս Ռախմատուլաեւին: 

  • Կիսվել: