երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

յուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

 

Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։

 

Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից մրցումային նախորդ օրերին էլ Արտակ Աղաբեկյանը (48 կգ) արծաթե մեդալ էր նվաճել, Արմեն Պապիկյանը (55 կգ)` բրոնզե։ Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 4-րդ տեղը։

  • Կիսվել: