չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
«Զվարթնոց» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Toyota Camry-ն և Nissan-ը․ կա վիրավոր

«Զվարթնոց» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Toyota Camry-ն և Nissan-ը․ կա վիրավոր

Այսօր, օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18 կմ հատվածում, «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են 40-ամյա Լիլիթ Մ․-ի վարած Nissan մակնիշի և 42-ամյա Դավիթ Ս-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Դավիթ Ս․-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: