կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Զովունիի 18-ամյա մի բնակչի պայուսակից հայտնաբերվել է 25 փաթեթ դեղնականաչավուն զանգված

Զովունիի 18-ամյա մի բնակչի պայուսակից հայտնաբերվել է 25 փաթեթ դեղնականաչավուն զանգված

Դավիթաշենի 2-րդ թաղամասից դեկտեմբերի 2-ին, ժամը 6.30-ի սահմաններում քրեական հետախույզները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Զովունի գյուղի 18-ամյա մի բնակչի, որի պայուսակից հայտնաբերվել է 25 փաթեթ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Հերթական դեպքը ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները բացահայտեցին:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 6.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Դավիթաշենի 2-րդ թաղամասից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Զովունի գյուղի 18-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ կասկածվողի պայուսակից հայտնաբերվեց 25 փաթեթ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար:

Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր» ասվում է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: