կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Զորավանում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը

Զորավանում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը

Եղվարդ խոշորացված համայնք կատարած աշխատանքային այցի ավարտին Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանն այցելել է Զորավան: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

«Այստեղ կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով հիմնանորոգվել և ամբողջովին կահավորվել է համայնքի շուրջ 100 փոքրիկների համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը: Շահած պայմանագրի արժեքը 54.490.800 դրամ է, որից պետական և համայնքի ֆինանսավորման չափը 50 % է:

Ա Ավետիսյանն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք իրենց որակով նոր նշաձող կարող են սահմանել՝ օրինակ դառնալով նաև այլ համայնքների համար:

Կարևոր մեկ դիտարկում ևս. առկա մեկհարկանի մանկապարտեզի թափուր շենքը համայնքի միջոցներով (շուրջ 22 մլն դրամ) այս պահին վերանորոգվում է՝ փոխվում է տանիքը, իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, որից հետո այն կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ Զորավանում:

Առնակ Ավետիսյանը շրջել է նաև այդ տարածքով, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին»,- գրված է հայտարարությունում:

  • Կիսվել: