երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Զոհվելու օրը ոստիկան Տիգրան Առակելյանը ընկերոջ հետ խոսել է  կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ

Զոհվելու օրը ոստիկան Տիգրան Առակելյանը ընկերոջ հետ խոսել է  կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ

Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ից: Նա իրեն լավ է զգում: Այս մասին ասված է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։

«Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց: Նկարում բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանն է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը զոհվել է հոկտեմբերի լույս 16-ի գիշերը հանցագործ եղբայրներին Ազատության պողոտայում հետապնդելիս։ Եղբայրներից մեկը հաջողացրել է վերցնել Առաքելյանի ատրճանակը և կրակել նրա վրա։ Վերջինս զոհվել է, իսկ նրա ծառայակից  Արմեն Հակոբյանը տեղափոխվել հիվանդանոց։  

 

  • Կիսվել: