ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ Տավուշի բնակիչ

Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ Տավուշի բնակիչ

ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը գնացել է Տավուշ՝ հասկանալու, թե ինչ մտահոգող հարցեր ունեն բնակիչները։ Նա հանդիպել է Կիրանցում ակցիայի մասնակիցներին։

Նախարարը հավատացրել է, որ տավուշցիներից գաղտնի ոչինչ չի արվելու։ «Ձեր հետևում ոչինչ չի լինելու։ Ես օդում բան չեմ ասում», - ասաց Ղազարյանը։

«Զինվորը սամանը գծել է արյան գնով։ Ի՞նչն ենք հետ տալու, բոլորս տղավարի կռվել ենք, մեր հայրենիքը պահել, ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերենք մեր քթի տակ», - ոստիկանապետին ասաց բնակիչներից մեկը։

  • Կիսվել: