ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
«Զինվոր» գրությամբ գուլպաները 80-150 դրամով վաճառվում են «Առինջմոլ» վաճառքի կենտրոնում

«Զինվոր» գրությամբ գուլպաները 80-150 դրամով վաճառվում են «Առինջմոլ» վաճառքի կենտրոնում

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» ԲՀ-ի անօթեւանների ժամանակավոր կացարանը հայտարարություն է տարածել.

«2019 թվականի դեկտեմբերի  26-ին ՄԻՊ գրասենյակի չհայտարարված այցի ընթացքում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» ԲՀ-ի անօթեւանների  ժամանակավոր կացարանում հայտնաբերված  եւ մի շարք լրատվամիջոցների կողմից հրապարակված «խախտումների» վերաբերյալ, մասնավորապես՝ «Զինվոր» գրությամբ ձմեռային գուլպաների առկայության փաստի մասին, նույն բարեգործական հիմնադրամը հայտարարում է, որ հիմնադրամի աշխատակիցների ուժերով  2020  թվականի հունվարի 10-ին բացահայտվել է, որ հիշյալ գուլպաները արտադրված են Հայաստանում գործող ՍՊԸ-ներից մեկի կողմից եւ, ըստ սեզոնային տեսականու՝ 80-150 ՀՀ դրամ գնով ազատ վաճառվում են «Առինջմոլ» վաճառքի կենտրոնի համապատասխան տաղավարներից մեկում:

ՄԻՊ-ի կողմից հայտնաբերված մյուս խախտումների վերաբերյալ մեր փաստարկները կներկայացնենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համապատասխան տեղեկանքն ստանալուց  եւ պաշտպանի գրասենյակի հետ համատեղ քննարկելուց հետո»:

  • Կիսվել: