Զինված տղամարդն այս պահին ներսում է. նոր մանրամասներ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցներից (տեսանյութ)
Զինված տղամարդը "Էրեբունի պլազայի" ներսում է, ԱԱԾ, ոստիկանություն այնտեղ են, փորձում են չեզոքացնել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին դեպքի վայրում գտնվող ականատեսները։
Մեզ տեղեկացրին, որ ողջ շենքում ավտոմատավորներ են, շենքում գտնվողներին թույլ չեն տալիս շենքից դուրս գալ։ Ըստ ականատեսների կրակոցները հնչել են ներքևի հարկում, ավտոմատով անձը մտել է հյուրանոց և ասել՝ ցույց տվեք որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Նա տարօրինակ վարքագիծ է դրսևորել և ինչ որ բան վանկարկել։
Ներկայումս "Էրեբունի պլազա" են բերվել զինված մեծ ստորաբաժանումներ։
Նշենք, որ «Էրեբունի պլազայում» տեղակայված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։


