երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժողովուրդ».  ԱԱԾ բացահայտումից հետո Սասուն Միքայելյանի հրահանգով Շիրակի տարածքային բաժանմունքի պետն ազատվել է աշխատանքից

«Ժողովուրդ». ԱԱԾ բացահայտումից հետո Սասուն Միքայելյանի հրահանգով Շիրակի տարածքային բաժանմունքի պետն ազատվել է աշխատանքից

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի` Երկրապահ կամավորական միությունում հայտնաբերվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու եւ օգտագործելու դեպքեր: Ընդ որում, այն կատարվել էր Երկրապահ կամավորականների միության Շիրակի տարածքային բաժանմունքի նախագահի կողմից:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այդ բացահայտումներից հետո ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրահանգով տարածքային բաժանմունքի պետն ազատվել է աշխատանքից:

Բացի այդ, մեր տեղեկություններով` Միքայելյանը հրահանգել է այսուհետ ավելի ուշադիր լինել նման փաստաթղթեր տրամադրելու պարագայում եւ առանց թույլտվության այլեւս որեւէ փաստաթուղթ չտալ նման դեպքերը բացառելու նպատակով: Հավելենք, որ այժմ տարածքային բաժանմունքն ունի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, եւ առաջիկայում նոր նշանակում կարվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: