Անդրադարձանք ՀՀ-ում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին․ Մակունցը պանելային քննարկման է մասնակցել
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը հուլիսի 1-ին մասնակցել է ՄԱԿ Կանանց կազմակերպության (UN Women) և Դանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Lead4Peace ծրագրի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Մակունցը։

«Քննարկման ընթացքում անդրադարձանք Հայաստանում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին, կանանց առաջնորդության դերի ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության կարևորությանը»,- ասվում է գրառման մեջ:



