կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ժողովրդավարության վարկանիշում ՀՀ-ն նահանջել է երեք կետով

Ժողովրդավարության վարկանիշում ՀՀ-ն նահանջել է երեք կետով

Հայաստանը 89-րդ տեղն է զբաղեցրել 167-ից Ժողովրդավարության վարկանիշում (Global Democracy Index 2020), որն ամեն տարի կազմում է բրիտանական The Economist Intelligence Unit կազմակերպությունը, Հայաստանը զբաղեցրել է 167-ից 89-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ վարկանիշում նահանջելով երեք կետով:

Վարկանիշում բոլոր երկրները բաժանվում են 4 խմբի՝ լիարժեք ժողովրդավարություն, ոչ լիարժեք ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմներ և բռնատիրական ռեժիմներ։ Հայաստանը դասվում է հիբրիդային ռեժիմներին։

ՀՀ ընդհանուր միավորը 2020-ին 5.54-ից նվազել է մինչև 5.35։ Տարածաշրջանային մակարդակում ՀՀ-ն 18-րդն է և նախկինի պես առաջ է Վրաստանից, որը 19-րդ հորիզոնականում է (ընդհանուր վարկանիշում՝ 91-րդ), ՌԴ-ից, որը 22-րդն է (ընդհանուր վարկանիշում՝ 124-րդ) և Ադրբեջանից, որը 24-րդն է (ընդհանուր՝ 146-րդ)։

Ինչպես նշվում է զեկույցում՝ ՀՀ գնահատականը 2020-ին զգալի նվազել է 2018-2019թթ․ առաջընթացից հետո։ Նշվում է նաև, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված հակամարտության պատճառով ռազմական դրություն է հայտարարել, որը ՛՛զգալիորեն սահմանափակել է քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ ազատ կարծիք հայտնելու՛՛։

  • Կիսվել: