ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ժեստերի լեզվով հաղորդակցվող բռնի տեղահանվածները Գորիսի թատրոնում ստանում են անհրաժեշտ ծառայություն

Ժեստերի լեզվով հաղորդակցվող բռնի տեղահանվածները Գորիսի թատրոնում ստանում են անհրաժեշտ ծառայություն

Արցախից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն ժեստերի լեզվով հաղորդակցության կարիք, ստանում են անհրաժեշտ ծառայություններ Գորիսի պետական թատրոնում։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Անհրաժեշտության դեպքում՝ տեղահանված անձինք կարող են դիմել նաև «Հայաստանի Խուլերի Միավորում» հասարակական կազմակերպությանը․ վերջիններիս կտրամադրվի ժեստերի լեզվով անվճար և շուրջօրյա հաղորդակցման ծառայություններ՝ տեսազանգի միջոցով։

Ծառայությունից օգտվելու համար կարող են դիմել և՛ խուլ անձինք, և՛ նրանց հետ հաղորդակցվող աշխատողները կամ կամավորները։

  • Կիսվել: