ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել դպրոցներում անվտանգ միջավայրի ապահովմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, ինչպես նաև ուսուցման գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցերի։
 
Ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ:

  • Կիսվել: