շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ժամը 18:00-ին եկել ենք, որ 20։00-ին մեկնենք, ասացին՝ ժամը 11-ին մեկնել է օդանավը. օդանավակայանում քաղաքացիներ են մնացել

Ժամը 18:00-ին եկել ենք, որ 20։00-ին մեկնենք, ասացին՝ ժամը 11-ին մեկնել է օդանավը. օդանավակայանում քաղաքացիներ են մնացել

«Զվարթնոց» օդանավակայանում դեպի Ռուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիներ են մնացել։ Քաղաքացիների թռիչքը պետք է կայանար ժամը 20։00-ին, սակայն իրենց օդանավակայանում հայտնել են, որ օդանավը 11։00-ին արդեն մեկնել է, գրում է news.am-ը:

«Մենք յոթ հոգով ժամը 18:00-ին եկել ենք ռեգիստրացիայի, սակայն մեզ հայտնեցին, որ ժամը 11-ին մեկնել է օդանավը: Հիմա ոչ մեկ պատասխան չի տալիս, մեր հարցն ի՞նչ պետք է լինի: Այստեղ բոլորիս մոտ տոմսը կա, որ գրված է՝ ժամը 20:00-ին է թռիչքը»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիները դժգոհում են, որ իրենց այդ խնդրի վերաբերյալ ոչինչ չի ասվել։

«Վաղը մեր տոմսերը կկորեն, թեստի պատասխանն էլ հետը։ Փորձել ենք դիմել ավիաընկերությանը, ժամը 18։00-ին փակված է եղել, զանգում ենք՝ չեն պատասխանում։ Թեժ գիծ ենք զանգել, ասում են՝ սպասեք»,- ասաց քաղաքացիներից մեկը։

 

  • Կիսվել: