կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախից  տեղափոխված քաղաքացիների  կացարանային խնդրի լուծման համար պետք է  դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Արցախից տեղափոխված քաղաքացիների  կացարանային խնդրի լուծման համար պետք է դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 Քիչ առաջ տեղի է ունեցել հանդիպում  ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի միջև՝ վերջին օրերի ընթացքում Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանային և  նման այլ խնդիրների վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով։

Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մասին  առաջիկայում կիրազեկվի հանրությանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես տեղափոխված արցախցիների  կացարանային խնդրի լուծման համար տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ գծի հեռախոսահամարին  կամ այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան,  Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող Հայորդաց տան շենքում ժամանակավոր գործող կայանման կետ, որտեղից կկազմակերպվի տեղափոխումը ժամանակավոր կացարաններ։

  • Կիսվել: