երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժամանակ»․ Վարորդները ավտոերթով  բալային համակագի դեմ բողոքի ակցիա կանցկացնեն

«Ժամանակ»․ Վարորդները ավտոերթով բալային համակագի դեմ բողոքի ակցիա կանցկացնեն

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նոր նախաձեռնությունները շարունակում են հանրային դժգոհություն հարուցել:

Մեր տեղեկություններով՝ ավտոսիրողների տարբեր խմբեր քննարկում են Հանրապետության հրապարակ ավտոերթ անցկացնելու հնարավորության հարցը: Ավտոերթի մասնակիցները դրանով իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված բալային համակարգի՝ առաջարկելով, որ կառավարությունը հրաժարվի այդ փոփոխությունների իրագործման գաղափարից:

Չնայած կառավարության հիմնավորումներին, որ այդ փոփոխությունների նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցումն է, ըստ փորձագետների՝ պատահարների քանակի նման աննախադեպ աճը պայմանավորված է մեքենաների թվի ավելացմամբ և նոր պահանջներին Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների անհամապատասխանելիությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: