Զարուհի Բաթոյանը՝ Գեմաֆին Գասպարյանի աշխատանքից ազատվելու մասին
«Մեր աշխատանքը շատ արդյունավետ էր 2019 թվականին, բայց այդքանով սահմանափակվեց»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրուցյում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու աշխատանքից ազատվեց փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:
Նախարարի խոսքով, արդյունավետ համագործակցությունն այդքանն էր:
Դիտարկմանը՝ որտեղ նախկին փոխնախարարը թերացավ, Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Խոսքը թերացման մասին չէ, արդյունավետ աշխատանքի մասին է: Հետագա աշխատանքները մենք այլ կերպ ենք պատկերացրել»։


