Յունիբանկը հայտարարություն է տարածել Աշտարակի մասնաճյուղի հրդեհի վերաբերյալ
Յունիբանկը հայտարարություն է տարածել Աշտարակի մասնաճյուղի հրդեհի վերաբերյալ։
՛՛Ի գիտություն Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղի հաճախորդների
Ի պատասխան Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղի հաճախորդների հարցերի՝ տեղեկացնում ենք, որ 06.07.22թ.-22.07.22թ. ընկած ժամանակահատվածում «Աշտարակ» մասնաճյուղի հաճախորդների համար
վարկերի մարումների ուշացումը ժամկետանցում չի համարվի և տույժեր չեն կիրառվի:
Տեղեկացնում ենք նաև, որ «Աշտարակ» մասնաճյուղի հաճախորդները կարող են սպասարկվել բանկի այլ մասնաճյուղերում, մասնավորապես՝ « Գևորգ Չաուշ» մասնաճյուղում /հասցե՝ ք. Երևան, Բաշինջաղյան 188/5-6/:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՛՛,-ասված է հայտարարության մեջ: