երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Վթարված «Գազել»-ի վարորդն առավոտյան չի անցել սթափության վիճակի զննություն

Վթարված «Գազել»-ի վարորդն առավոտյան չի անցել սթափության վիճակի զննություն

Վթարի ենթարկված երթուղայինի հարբած վարորդը առավոտյան պարտադիր գրանցում չի անցել 99 համարի վարորդը, որն այսօր հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակովի պողոտայում, առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Նշվում է, որ ըստ գործող կարգի, վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել:

Ըստ աղբյուրի, Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 2 տարի ժամկետով:

«Եթե ՃՏՊ-ից տուժած անձանցից որևէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է նաև քրեական հետապնդումը», -փոխանցում են Երևանի քաղաքապետարանից։

  • Կիսվել: