չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վթարի պատճառով հոսանքազրկվել են Երևանի որոշ փողոցներ

Վթարի պատճառով հոսանքազրկվել են Երևանի որոշ փողոցներ

Հայաստանի էլեկտրական ցանցերի կենտրոնական ենթակայանից էլեկտրամատակարարման ուղղության անջատման պատճառով հոսանքազրկվել են Երևանի Սարյան, Դեմիրճյան փողոցները, Արամի փողոցի փոքր հատվածը։  

«Վթար է տեղի ունեցել, մասնագետները տեղում են, պետք է ուսումնասիրություն կատարեն։ Էլեկտրամատակարարումը կարող է վերականգնվել 1-1.5 ժամից»,- ասաց ՀԷՑ-ի հասարակության և ԶԼՄ-ների հետ կապերի վարչության ղեկավար Նատալյա Սարաջյանը։ 

  • Կիսվել: