չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Վթար Լոռու մարզում. տուժածները պայմանագրային զինծառայողներ են

Վթար Լոռու մարզում. տուժածները պայմանագրային զինծառայողներ են

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 08:10-ի սահմաններում BMW մակնիշի 35 VQ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառերին:

Վթարի հետևանքով BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային հրշեջ-փրկարարները:

Բախման հետևանքով մեքենայից պոկված դետալները ջարդել են հարևանությամբ գտնվող տան պատի ապակիները. Վնասվել է նաև վթարի հարևանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը պայմանագրային զինծառայողներ են, իսկ BMW-ն վերածվել է մետաղե ջարդոնի:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: