Վրաստանը կեղծում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը․ Արսեն Թորոսյանի խորհրդական
Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները թաքցնում են իրենց երկրում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների իրական թիվը։
Նախարարի խորհրդականը իր էջում համեմատել է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների գործողությունները և եկել եզրահանգման, որ վրացական կողմը ստում է․
«Ու էսքանից հետո, կարելի՞ ա հավատալ վրացական կողմին, որ վարակվածների թիվը 110 է, վստահորեն պնդել ու դիմել քաղաքական սպեկուկլյացիաների»,-գրել է նախարարի խորհրդականը։


