ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վրաստանում միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերսկսվել փետրվարի 1-ից

Վրաստանում միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերսկսվել փետրվարի 1-ից

Վրաստանում միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերսկսվել փետրվարի 1-ից: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը"

«Ես չեմ կարող հստակ ժամկետ նշել, բայց, ամենայն հավանականությամբ, փետրվարը կլինի այն ամիսը, երբ մենք կվերացնենք կանոնավոր թռիչքների սահմանափակումները: Կրկին, սա չի նշանակում քաոսային և անվերահսկելի մուտք երկիր: Սա կլինի վերահսկվող մուտք թեստերով, պատվաստումների վկայականով և այլ համարժեք փաստաթղթերով, բայց սա զբոսաշրջային սեզոնի մեկնարկի առաջին հույսն է»,-ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային:

Վրաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգել է կանոնավոր միջազգային թռիչքների վերսկսման ժամկետը: Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով արգելքն այժմ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունվարի 31-ը:

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության համաձայն, կանոնավոր թռիչքների սահմանափակումը չի տարածվում միջազգային թռիչքների վրա, որոնք Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կապում են Մյունխենի, Փարիզի, Ռիգայի, Դոհայի, Վարշավայի, Աթենքի, Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի և Միլանի օդանավակայանների հետ:

  • Կիսվել: