շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վրաստանում հայոց լեզվի ուսուցիչները 2022-ին քննություն կհանձնեն

Վրաստանում հայոց լեզվի ուսուցիչները 2022-ին քննություն կհանձնեն

Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների լեզու և գրականություն առարկան դասավանդող ուսուցիչները 2022-ին առարկայի մասնագիտական քննություն կհանձնեն, գրում է aliq.ge-ն:

Լեզվի և գրականության քննության թեստերը կկազմվեն Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) կողմից, կստուգվեն հիմնականում հետևյալ հմտություններն ու ունակությունները․

ազգային ուսմանական պլանի հիմնական պահանջների իմացություն,

առարկայի ուսուցման համար պարտադիր լեզվաբանական և գրական նյութի իմացություն,

ուսումնական գործընթացն ապահովելու համար գնահատման տարբեր մեթոդների կիրառում,

անծանոթ տեքստն ըմբռնելու և վերլուծելու ունակություն,

քննադատական մտածողության ունակություն,

գրելու ունակություն:

Նախնական թեստի նմուշին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով։

 

  • Կիսվել: