ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանն ու ՀՀ-ն ՌԴ-ի հետ կապող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը կդառնա շուրջտարյա՝ նոր ավտոմայրուղու կառուցման շնորհիվ

Վրաստանն ու ՀՀ-ն ՌԴ-ի հետ կապող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը կդառնա շուրջտարյա՝ նոր ավտոմայրուղու կառուցման շնորհիվ

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարությունից հայտնել են, որ Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց ավտոմայրուղու շինարարությունը մտել է ակտիվ փուլ, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նախատեսվում է կառուցել 9 կմ երկարությամբ և 15 մետր տրամագծով թունել և հինգ կամուրջներ: Հիմնական թունելի ավելի քան երկու կիլոմետրն արդեն ծածկված է։ Այս հատվածի շինարարության ավարտից հետո Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը կդառնա շուրջտարյա։

Շուրջ 400 մլն դոլար արժողությամբ ծրագրի իրականացման համար Վրաստանի կառավարությունը վարկեր է վերցրել Ասիական զարգացման բանկից և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։

Այս միջազգային մայրուղին Վրաստանի համար ավելի մեծ նշանակություն է ստանում՝ պայմանավորված ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Բաքվի և Երևանի միջև համաձայնությամբ, ըստ որի Հայաստանի տարածքով անցնող երկաթուղին Ադրբեջանը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ։

 

 

  • Կիսվել: