կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վրաստանն ու Հայաստանն անցնում են օդային տարածության ազատ թռիչքների ռեժիմին

Վրաստանն ու Հայաստանն անցնում են օդային տարածության ազատ թռիչքների ռեժիմին

Վրաստանի և Հայաստանի օդային տարածությունները նոյեմբերի 8-ից կդառնան ազատ թռիչքների օդային տարածքների համաեվրոպական համակարգի (Free-Route Airspace, FRA) մաս: Այս մասին Грузия Онлайн-ի փոխանցմամբ` հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը:

FRA-ն ենթադրում է Վրաստանի և Հայաստանի տարածքներում օդանավերի կողմից ազատ երթուղիների օգտագործման հնարավորություն՝ միայն մուտքի և ելքի կետերի նշմամբ: Ընտրված երթուղիները կնշվեն որպես Հարավային Կովկասի օդային տարածքի ազատ երթուղիներ:

Ինչպես նշել է «Սակաէրոնավիգացիա»-ի գլխավոր տնօրեն Գոչա Մեզվրիշվիլին, այժմ Free Route Airspace համակարգը ծածկում է Եվրոպայի օդային ամբողջ տարածքի երեք քառորդ մասը:

«Ուրախ եմ, որ Անդրկովկասում առաջինն ենք, որ ներմուծեցինք երթուղիների ազատ ընտրության համակարգը, և արդեն այսօր մենք սկսում ենք այդ հայեցակարգի երկրորդ փուլը: Մենք հնարավորություն ենք տալիս ավիաընկերություններին, որոնք մեկ երթուղով կարող են հատել Վրաստանը և Հայաստանը, ընտրել տեղափոխության ամենակարճ ճանապարհը, խնայել ժամանակն ու վառելիքը և, հետևաբար, ավելի արդյունավետ ծախսել գումար»,- ասել է Գոչա Մեզվրիշվիլին: 

 

  • Կիսվել: