երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վրաստանի Մառնեուլի, Ռուսթավիի շրջանում գտնվող մի շարք բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով. Թովմասյան

Վրաստանի Մառնեուլի, Ռուսթավիի շրջանում գտնվող մի շարք բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով. Թովմասյան

Վրաստանի Մառնեուլի, Ռուսթավիի շրջանում գտնվող մի շարք բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով 3 օր առաջ դիմել էի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմաասյանը:

՛՛Տեղեկացնում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ հարուցել է քրեական գործ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Վրաստանի արտաքին և ներքին գործերի փոխնախարարների հետ՝ խնդրելով հարցը պահել վրացական կողմի ուշադրության կենտրոնում։ Վերջիններս հավաստիացրել են, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։

Կից ներկայացնում եմ ՀՀ ԱԳ նախարարության պատասխան գրությունը՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից: Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն:

  • Կիսվել: