ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վիճաբանություն և կրակոց՝ գյուղմթերքի շուկայում (տեսանյութ)

Վիճաբանություն և կրակոց՝ գյուղմթերքի շուկայում (տեսանյութ)

Մարտի 31-ին Էջմիածնի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում հրազենային վնասվածք ստացած մարդ կա:


Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում վիճաբանություն է եղել երկու անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը ծեծի էր ենթարկել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք, նաև գազային ատրճանակից օդ էր կրակել: Այս մասին հայտնումեն ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

 

 

 

 
 

Ոստիկանության Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին ոստիկանություն է ներկայացել երևանցի 34-ամյա մի տղամարդ և տվել բացատրություն, որ ինքն է իր գազային ատրճանակից օդ կրակել:

Նա ներկայացրել է գազային ատրճանակը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: